Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հուլիսի 10-ին ընդունել է մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և քննարկել Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի և Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության հայեցակարգային մոտեցումներն ու կարգավորումները: Քննարկմանը մասնակցել են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, հակակոռուպցիոն պայքարի շրջանակում իրավաբանական անձանց իրական սեփականատերերին բացահայտելու նպատակով կարևորել է ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների գրանցմատյանը բացելու և վերաբերելի տեղեկությունները հանրությանն ազատորեն հասանելի լինելու հարցը:

Սկզբնաղբյուրը` ՀՀ արդարադատության նախարարության կայքը