Ս. թ. հոկտեմբերի 19-ից 21-ը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը մասնակցել է Երևանում կայացած «Հեռանկարներ 2020. Ժողովրդավարությունը Եվրոպայում. սկզբունքներ և մարտահրավերներ» թեմայով Եվրոպայի խորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» 6-րդ ֆորումին: ՀՀ արտաքին գործերի նախարարության համագործակցությամբ` ԵԽ կազմակերպած ֆորումն անդրադարձել է ժողովրդավարական կառավարման սկզբունքներին, վերլուծելով ԵԽ անդամ երկրներում ընթացող ժամանակակից քաղաքական ու հասարակական փոփոխությունների վրա դրանց գործադրման ազդեցությունն ու հետևանքները:

Եվրոպայում ժողովրդավարության սկզբունքներին նվիրված 2010թ. ֆորումը սահմանել է ռազմավարական մոտեցումներ` ուղղված տարածքային և գլոբալ մարտահրավերների համատեքստում ժողովրդավարական արդյունավետ կառավարումը եվրոպական տարածքում հզորացնելուն, և ներկայացրել առաջարկներ ֆորումի գործունեության հետագա փուլի համար:

Համախմբելով միջազգային և տեղական քաղաքականության ոլորտի ականավոր դեմքերի, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և ակադեմիական աշխարհի ներկայացուցիչների ամբողջ Եվրոպայից` Ֆորումն անդրադարձել է հետևյալ թեմաներին. Եվրոպական իրավունքի և նախադեպային իրավունքի ազդեցությունը ժողովրդավարության ձևավորվման վրա, արդյո՞ք պետք է լինի ժողովրդավարության իրավունք, ժողովրդավարություն և ներկայացվածություն, ժողովրդավարություն և գլոբալ կառավարում, կայուն համայնքներ գործուն ժողովրդավարության համար, ժողովրդավարական քաղաքական մշակույթ. ժողովրդավարության թթվածինը:

Իր ելույթի ընթացքում Վարուժան Հոկտանյանն անդրադարձել է ժողովրդավարական քաղաքական մշակույթին: Միջազգային համաժողովի ճանաչված բանախոսների թվում էր նաև Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Միկլոշ Մարշալը:

Մանրամասների համար տես Ֆորումի ինտերնետային կայքը