Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանի մասնակցությամբ հուլիսի 10-ին տեղի է ունեցել «Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի» Կառավարության որոշման նախագծի հանրային քննարկումը: Այն կազմակերպվել էր Արդարադատության նախարարության և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից: Քննարկմանը մասնակցել են նաև Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը և հակակոռուպցիոն փորձագետ Խաչիկ Հարությունյանը:

Տիգրան Խաչիկյանը տեղեկացրել է մասնակիցներին, որ նման ձևաչափով հանրային քննարկումներ լինելու են նաև Հայաստանի այլ քաղաքներում: Տեղի է ունեցել շահագրգիռ հարցուպատասխան քննարկման մասնակիցների միջև:

Սկզբնաղբյուրը` ՀՀ արդարադատության նախարարության կայքը