Դատական համակարգի վեթինգը պետք է շատ զգույշ իրականացվի և նաև քաղաքացիական հասարակության կողմից շատ լուրջ վերահսկողության պայմաններում, որպեսզի նոր կամակատար համակարգ չձևավորվի։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։

«Քաղաքացիական հասարակությունը պետք է ներգրավվի այս աշխատանքներում։ Երբ ասում ենք՝ վեթինգ, այդ վեթինգի իրավունքը նաև քաղհասարակությունն ու լրատվամիջոցներն ունեն։ Այսինքն՝ դա շատ ավելի լուրջ ձևով պետք է արվի, և միայն ԲԴԽ-ն ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չպետք է դրա համար պատասխանատու լինեն, քանի որ այդ երկու կառույցները կարող են լինել իշխանությունների կամակատարը, և այդ պայմաններում արդեն վատ զարգացումներ կլինեն»,- ասում է Հոկտանյանը։

Սկզբնաղբյուրը «Մեդիալաբ»` http://medialab.am/news/id/12341