Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը հունիսի18-20-ը Բեռլինում մասնակցել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ) տարածաշրջանային ժողովին: Հանդիպման հիմնական նպատակն էր ապահովել ԵԿԱ տարածաշրջանի ներդրումը ԹԻ կառավարման վերանայման երկրորդ փուլի և 2030 թվականի տեսլականի հարցում:

Կառավարման քննարկման երկրորդ փուլը նպատակ ունի զարգացնել կառավարման այնպիսի համակարգեր, որոնք կհզորացնեն ԹԻ կառավարումը, որպեսզի ԹԻ-ն կարողանա արդյունավետ կերպով արձագանքել ԹԻ 2030-ի տեսլականից բխող խնդիրներին: ԹԻ 2030 տեսլականը ցույց է տալիս, թե ինչպիսին կլինի աշխարհը հաջորդ տասնամյակում:

Հանդիպումը նաև հնարավորություն է տվել ԹԻ ներկայացուցչություններին քննարկել երկու գլոբալ թեմատիկ առաջնահերթություններ` կապված քաղաքական օրինավորության և կեղտոտ փողերի հետ, ինչպես նաև փոխանակելու գիտելիքներ և փորձ տարածաշրջանում, քննարկելու և արձագանքելու ընտրության տարբեր հնարավորություններին, ինչպես նաև ԹԻ քարտուղարության և ԹԻ շահագրգիռ կողմերի աջակցությունը ներկայացնելու շարժմանը: