ԹԻՀԿ հետազոտող-ծրագրի մասնագետ Միքայել Ավետիսյանը հունիսի 14-ին մասնակցել է «Եվրոպական ինտեգրում. էստոնական փորձն ու դասերը» թեմայով սեմինար-քննարկմանը, որը վարել է ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։

Սեմինարի կազմակերպիչներն են ՀՀ Ազգային ժողովը և Եվրախորհրդարանի Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ ալյանսի խումբը։

Հանդիպմանը զեկուցումներով հանդես են եկել Եվրախորհրդարանի անդամ, Էստոնիայի պաշտպանության նախկին նախարար Հաննես Հանսոն, ՀՀ-ում և Վրաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կաարելսոն, Արևելյան գործընկերության գծով Էստոնիայի հատուկ պատվիրակը և Արևելյան Գործընկերության հարցերով Էստոնական կոնտրոնի ղեկավար Յաան Ռեինհոլդը, Էստոնիայում Եվրահանձնաժողովի ներկայացուցչության նախկին ղեկավար Հաննես Ռումը, այլք։

Բանախոսները ներկայացրել են Եվրախորհրդարանի դերը Արևելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունների համատեքստում, Էստոնայի եվրաինտեգրման գործընթացի խնդիրներն ու հաջողությունները, եվրաինտեգրման անվտանգային և պաշտպանական առումները, գործարարների տեսանկյունից տնտեսական զարգացման ասպեկտները և տեղական ու գյուղական զարգացման մի շարք հարցեր։ Արման Եղոյանն անդրադարձել է ՀՀ եվրաինտեգրման ներկա և սպասվող գործընթացներին: