Որո՞նք են Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի,Կոտայքի, Սյունիքի, Շիրակի, Տավուշի մարզերի համայնքներում տեղաբաշխված «Ականատես» դիտորդական նախաձեռնության երկարաժամկետ դիտորդների բացահայտումները վերջին երկու շաբաթվա դիտարկումների արդյունքում։
✅Տարածքային ընտրական հանձնաժողովները հիմնականում գործել են համաձայն Ընտրական օրենսգրքի պահանջների և ընթացակարգերի։ Դիմում-բողոքներ, ինչպես նաև դիտորդի իրավունքների խոչընդոտման դեպքեր չեն արձանագրվել։ Այնուամենայնիվ, տարածքային հանձնաժողովի աշխատանքները շարունակում են մնալ ոչ թափանցիկ, իսկ տվյալները հասանելի չեն բաց աղբյուրներում։
✅Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար չեն կազմակերպվել մասնագիտական դասընթացներ, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ քվեարկության նախապատրաստման, քվեարկության և քվեարկության արդյունքների գործընթացի պատշաճ կազմակերպման և որակի վրա։
Տեղի են ունեցել
✅ 73 հանդիպում համայնքի բնակիչների հետ
✅ 17 այցելություն տարածքային ընտրական հանձնաժողովներ.
✅ 5 տեղամասային ընտրական հանձնաժողովի առաջին նիստի դիտարկում
✅ 13 հանդիպում տեղական ինքնակառավարման մարմինների հետ.
✅ 61 հանդիպում համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուների հետ․
✅ 11 նախընտրական միջոցառման դիտարկում․
✅ 3 այցելություն թեկնածուների նախընտրական շտաբներ։
Դիտորդության ընթացքում հայնաբերվել են նաև որոշակի խնդիրներ, որոնք ճշգրտվում են: