2019 թ. հունիսի 9-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական և արտահերթ ընտրություններին «Ականատես» դիտորդական նախաձեռնության կողմից երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդություն կիրականացվի Արարատի մարզի Դվին, Արմավիրի մարզի Ապագա, Նորակերտ, Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ, Ծովասար, Կոտայքի մարզի Աբովյան, Սյունիքի մարզի Գորայք, Շիրակի մարզի Անուշավան, Սպանդարյան, Փանիկ և Տավուշի մարզի Ազատամուտ համայնքներում: Ընդհանուր առմամբ կներգրավվի թվով 7 երկարաժամկետ և շուրջ 80 կարճաժամկետ դիտորդ։