Օտտավայում (Կանադա) մայիսի 29-31-ը տեղի է ունեցել «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) նախաձեռնության 6-րդ համաժողովը, որին մասնակցել են ԹԻՀԿ հետազոտությունների համակարգող Դիանա Տեր-Ստեփանյանը և կրթական ծրագրի համակարգող Տաթևիկ Բարսեղյանը: Համաժողովին մասնակցել են նաև ԲԿԳ անդամ 79 երկրների պատվիրակություններ, ՏԻՄ և տարածքային կառավարման, քաղաքացիական հասարակության խմբերի, գիտա-կրթական ոլորտի ներկայացուցիչներ, ՀՀ կառավարության աշխատակազմի ներկայացուցիչներ:

Համաժողովի նպատակն է եղել գիտելիքներ փոխանակել և համատեղ լուծումներ գտնել կառավարությունների` ավելի բաց և թափանցիկ աշխատելու ուղղությամբ:

Պատվիրակության անդամները մասնակցել են նաև համագումարի շրջանակում կայացած միջոցառումների, հնարավորություն են ունեցել միջազգային գործընկերների հետ իրականացնել փորձի փոխանակում:

Լուսանկարը` ԲԿԳ-Հայաստանի ֆեյսբուքյան էջից