Հայաստան-Ուկրաինա փոխանակման ծրագրի շրջանակում ԹԻՀԿ ներկայացուցիչները հունիսի 3-6-ը գտնվելու են Կիևում` Ուկրաինայի հանրային ֆինանսների կառավարման փորձը, հանրային գնումների և ֆինանսների բարեփոխումներն ուսումնասիրելու նպատակով: Ծրագրում ընդգրկված են հայաստանյան հասարակական կազմակերպությունների և կառավարության աշխատակազմի փորձագիտական խմբի անդամներ:

Այցի ընթացքում փորձագետները կծանոթանան Ուկրաինայի հանրային ֆինանսների թափանցիկության, հանրային գնումների գործընթացների և հանրային վերահսկողության պրակտիկային, կտեղեկանան բարեփոխումների ընթացքի մասին և փորձի փոխանակում կիրականացնեն հանրային մոնիտորինգի գործիքների և էլեկտրոնային կառավարման հարթակների վերաբերյալ:

Փորձագիտական խմբի այցը կազմակերպվում է Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ: