Հոնկոնգում մայիսի 22-24-ը տեղի է ունեցել «Պայքար կոռուպցիայի դեմ. նոր հեռանկար» խորագրով 7-րդ սիմպոզիումը: Հանդիպումը կազմակերպել են Կոռուպցիայի դեմ պայքարի անկախ հանձնաժողովը (ICAC) և Արդարադատության համաշխարհային ծրագիրը (WJP): Միջոցառմանը մասնակցել են բոլոր մայրցամաքներից ժամանած իրավական հարցերով փորձագետներ, գիտա-կրթական ոլորտի ներկայացուցիչներ, հակակոռուպցիոն ոլորտով զբաղվող մասնագետներ: Միջոցառմանը մասնակցել է նաև ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, ով հակակոռուպցիոն հարթակի միջոցով հանդես է եկել մտքերի և փորձի փոխանակմամբ: Սիմպոզիումի ընթացքում տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ միջազգային պայքարին ուղղված փորձի և գաղափարների փոխանակում: