Մայիսի 23-ին տեղի է ունեցել Հանրային կառավարման սկզբունքների վերաբերյալ ՏՀԶԿ ՍԻԳՄԱ (Աջակցություն պետական կառավարման և ղեկավարման բարեփոխումներին) Հայաստանի ելակետային գնահատման զեկույցի մեկնարկը: Միջոցառմանը մասնակցել են ՏՀԶԿ ՍԻԳՄԱ աշխատակազմը, պետական պաշտոնյաներ, փորձագետներ, այդ թվում` ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը: Ներկայացվել են Հանրային կառավարման սկզբունքների վերաբերյալ ՏՀԶԿ ՍԻԳՄԱ Հայաստանի ելակետային գնահատման զեկույցի հիմնական արդյունքները և առաջարկությունները, ինչպես նաև քննարկվել են մարտահրավերները և հնարավորությունները:

Ելակետային գնահատումը Հայաստանի իրավիճակի գնահատականն է հետևյալ 6 ոլորտներում` հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարական շրջանակ, քաղաքականության մշակում և համակարգում, հանրային ծառայություն և մարդկային ռեսուրսների կառավարում, հաշվետվողականություն, ծառայությունների մատուցում և հանրային ֆինանսների կառավարում: Գնահատումը կատարվել է ԵՄ անդամակցության և ԱլԳ երկրների մեթոդաբանության հիման վրա: