Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանն այսօր ընդունել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչներին՝ միջազգային փորձագետ Լյուբեն Պանովի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հասարակական կազմակերպությունների ֆինանսական հաշվետվողականությանն առնչվող մի շարք հարցեր:

Փոխնախարար Ասատրյանը ողջունել է հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին Արդարադատության նախարարությունում՝ կարևորելով ԹԻՀԿ-ի հետ համագործակցության հարուստ փորձը և գործընկերային բարձր հարաբերությունները:

Կողմերն անդրադարձել են հասարակական կազմակերպությունների ֆինանսական հաշվետվողականությանն առնչվող առկա օրենսդրական նախագծի շրջանակում համատեղ արդյունավետ լուծումներ գտնելու հնարավորություններին:

Լյուբեն Պանովը միջազգային փորձի շրջանակում փոխնախարարին ներկայացրել է հասարակական կազմակերպությունների ֆինանսական հաշվետվողականության որոշ մոդելներն ու դրանց կիրառման առանձնահատկությունները:

Ամփոփելով հանդիպումը՝ Արտակ Ասատրյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար և առկա խնդիրներին համատեղ լուծումներ գտնելու ուղղությամբ համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:

Սկզբնաղբյուրը` https://bit.ly/2LYCDYL