Factor.am-ն անցումային արդարադատության անհրաժեշտության շուրջ զրուցել է փորձագետների, այդ թվում` Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի հետ: Հոկտանյանը կարծում է, որ հատկապես հետհեղափոխական Հայաստանում անցումային արդարադատության անհրաժեշտությունը կա, սակայն, ըստ նրա, դա պետք է իրականացնել ամուր ժողովրդավարության պայմաններում։ Նա հիշեցնում է՝ այսօր դեռ ազդեցիկ են օլիգոպոլիաները, չի ընդունվել Կուսակցությունների մասին նոր օրենք, չի բարեփոխվել Ընտրական օրենսգիրքը։

Իսկ իրականացվող բարեփոխումները, նրա գնահատմամբ, կոսմետիկ են. «Արդյոք մենք անցնո՞ւմ ենք լիակատար ժողովրդավարության, թե՞ մենք վերադառնում ենք նախկին մոդիֆիկացված համակարգին, այստեղ է խնդիրը։ Ես պետք է տեսնեմ քաղաքական, տնտեսական, սոցիալական լուրջ բարեփոխումներ, դեռ չեմ տեսնում։ Երբ այդ բարեփոխումները լինեն, ինքը կծնի անցումային արդարադատության անհրաժեշտությունը, բայց քանի որ չկա, նստել և լուրջ դեմքով, խորաթափանց ուսումնասիրել անցումային արդարադատությունը, կնրերեք, ես դա լուրջ չեմ համարում։ Եթե չունեք լրջագույն բարեփոխումներ, ինչի՞ համար է պետք անցումային արդարադատությունը»,- ասել էլ Վարուժան Հոկտանյանը։

Սկզբնաղբյուրը` https://factor.am/150878.html
Տեսանյութը` https://www.youtube.com/watch?time_continue=3&v=3Wwi4vJ1c8Q