Բեռլինում մայիսի 15-16-ը տեղի է ունեցել «Իրական սեփականատերերի թափանցիկություն» թեմայով երկօրյա եվրոպական տարածաշրջանային աշխատաժողով, որին մասնակցել են եվրոպական 10 երկրների կառավարությունների, տարածաշրջանային և միջազգային կառույցների, ՔՀԿ-ների, փորձագետների երեք տասնյակից ավելի ներկայացուցիչներ: Հանդիպմանը մասնակցել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, ԱՃԹՆ-ի հայաստանյան քարտուղարության ղեկավար Լուսինե Թովմասյանը, ինչպես նաև Եվրոպական միության, Բաց կառավարման գործընկերության, Թրանսփարենսի Ինթերնեշնլի եվրոպական պետությունների ներկայացուցչություններ:

Աշխատաժողովի նպատակն է շարունակել իրական սեփականատերերի ռեգիստրի հետ կապված մարտահրավերների և հնարավորությունների շուրջ քննարկումը` նոր փորձի ձեքբերման և առաջընթացի հասնելու համար, ինչպես նաև տարբեր մոտեցումների կիրառումը հաղթահարելու իրական սեփականատերերի արդյունավետ ռեգիստրի վարման համար առավել հրատապ մարտահրավերները, փորձի փոխանակումը` հասնելու ռեգիստրի վարման և քաղաքականության բարեփոխումների առավել արդյունավետ ուղիների, և ԲԿԳ հարթակի և համայնքի աջակցության կիրառումը այդ ուղղությամբ:

Միջոցառումը խթանել է նաև մասնակիցների միջև փորձի փոխանակումը, ինչպես նաև հնարավոր համագործակցությունը և ցանցերի ստեղծումը:

Լուսանկարը` ԱՃԹՆ Հայաստան-ի ֆեյսբուքյան էջից