Մայիսի 8-ին «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ կողմից իրականացվող «Հանրային քաղաքականության օրակարգում ՀՀ-ում գործող երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններում սննդամթերքի անվտանգության և սնուցման հիմնախնդիրների առաջնայնացում» ծրագրի շրջանակում կազմակերպվել է աշխատանքային քննարկում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, ինչպես նաև սննդամթերքի մատակարարների և խոհարարական արտադրանքի ծառայություն մատուցողների և պետական լիազոր մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Քննարկման ընթացքում ներկայացվել են հաստատություններում իրականացված մոնիտորինգի արդյունքում արձանագրված հիմնական թերություններն ու խնդիրները, ինչպես նաև սննդամթերքի անվտանգությանը, մակնշմանը, պահպանմանն ու տեղափոխմանը ներկայացվող պահանջները։ Պետական վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնի ներկայացուցիչների կողմից ևս մեկ անգամ շեշտադրվել է ներկայացվող բոլոր պահանջների պահպանման և խստացված վերահսկողության կարևորությունը։

Մատակարար կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից ներկայացվել են աշխատանքի կազմակերպման ընթացքում հանդիպող խնդիրներն ու խոչընդոտները, որոնց վերաբերյալ ներկայացվել են համապատասխան պարզաբանումներ։

Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում։