Ս.թ. հունիսի 24-ին առաջին ընթերցմամբ ընդունվել է ՀՀ կառավարության հեղինակած Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի նախագիծը, որը ենթակա է լրամշակման: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, դիտարկելով սույն օրենսդրական նախաձեռնությունը որպես կարևոր դրական քայլ ուղղված Հայաստանում հանրային ծառայության միասնական համակարգի կոնցեպցիայի որդեգրմանը և այդ հատվածում շահերի բախման ավելի արդյունավետ կարգավորմանը, հանդես է եկել դիտողություններով ու առաջարկություններով օրենքի «Հանրային ծառայողի էթիկա» գլուխ 6-ի վերաբերյալ:

Տես Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի դիտողություններն ու առաջարկությունները առաջին ընթերցմամբ ընդունված Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի «Հանրային ծառայողի էթիկա» գլուխ 6-ի վերաբերյալ