Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդի անդամ Սոնա Այվազյանը քաղաքացիական հասարակությունը ներկայացնող այլ կազմակերպությունների թվում ս.թ. սեպտեմբերի 10-ին մասնակցել է «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսին: Ասուլիսի մասնակիցները քննարկել են նոր ստորաբաժանման` ՀՀ Արդարադատության նախարարության աշխատակազմի` առանձին ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողության տեսչության ստեղծման հնարավոր հետևանքները:

ՀՀ կառավարության ս.թ. օգոստոսի 5-ի որոշմամբ հաստատվել են տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը: Հերթական անգամ հասարակական կազմակերպությունները որոշման մասին իմացել են այն ընդունելուց հետո միայն:

Ասուլիսին մասնակից մյուս բանախոսներն էին «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Աբգար Եղոյանը, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, «Արազա» հասարակական բարեգործական կազմակերպության նախագահ Թամարա Աբրահամյանը: ՀԿ-ների ներկայացուցիչների կարծիքով` այս փաստաթուղթը բավականին լուրջ վտանգ է ներկայացնում իրենից. վերահսկողության շրջանակները չսահամնափակելը նրանց տալիս է տարբեր կամայականությունների հնարավորության լայն շրջանակ:


Մանրամասների համար տես hayeli.am