Գլխավոր էջ Նորություններ Ակտիվների վերականգնման քաղաքականությունը հետհեղափոխական Հայաստանում
Նորություններ
2019 Ապր
16

Ակտիվների վերականգնման քաղաքականությունը հետհեղափոխական Հայաստանում

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) մշակել է քաղաքականության համառոտագիր ՀՀ-ում ակտիվների վերականգնման տարբեր գործընթացներին առնչվող կառույցներին ու շահագրգիռ այլ կողմերին ներկայացնելու և այս թեմայով հանրային քննարկումները խթանելու նպատակով:

Համառոտագրում ներկայացված են «ակտիվների վերականգնման» կոնցեպտը, «ակտիվների վերականգնման» միջազգային փորձը, Հայաստանի Հանրապետությունում առկա իրավական կարգավորումները, խնդիրները, ինչպես նաև՝ առաջարկություններ ապօրինի ճանապարհով ձեռքբերված գույքը հնարավորինս արդյունավետորեն վերադարձնելու ուղղությամբ՝ ինչպես միջազգային համատեքստում, այնպես էլ Հայաստանի տարածքում:

Փաստաթղթի մշակման ընթացքում հաշվի են առնվել ակտիվների վերականգնմանն առնչվող ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական և տնտեսական նկատառումները, որից ելնելով այն փորձել է ապահովել հասարակության սպասումները՝ տվյալ միջոցառման նպատակահարմարության, իրատեսականության, արդյունավետության և թափանցիկության առումով։ Ներկայացվող առաջարկությունները միտված են վերացնելու և հարթելու հասարակության տարբեր շերտերի մեջ առկա անջրպետը, հաստատելու հանդուրժողականություն՝ միաժամանակ բացառելով կոռուպցիոն դրսևորումները գործընթացում։

Քաղաքականության համառոտագիրը ԹԻՀԿ կայքում հետևյալ հղումով` https://bit.ly/2Uh7TkR