Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը «Սիվիլնեթ»-ի հետ զրույցում նշել է, որ պարգևավճարների ինստիտուտում կա թափանցիկության խնդիր, քանի որ պարզ չէ,թե ինչպե՞ս են բաշխվում այդ գումարները։ Ըստ նրա՝ պարգևավճարները պետք է տրվեն բացառիկ դեպքերում։
«Աշխատավարձերի պարագայում մենք կարող ենք իմանալ,թե որ հաստիքը ինչքան աշխատավարձ է ստանում, դրանով պայմանավորված մենք կհասկանանք գումարը որքանով է համապատասխանում աշխատանքի բնույթին։ Պարգևավճարների պարագայում դա կարող է տրվել բավականին հայեցողական կերպով»,-ասել է Ս․ Այվազյանը։
Սոնա Այվազյանի խոսքով՝ կոռուպցիայի հաղթահարման համար բավականին համակարգային լուծումներ են պետք․կոռուպցիոն ռիսկերի գնահատում, համակարգի ներսում օրենսդրության հստակեցում, հայեցողական որոշումների նվազեցում, շահերի բախում,էթիկայի նորմերի հաստատում և այլն։
Սկզբնաղբյուրը՝ http://bit.ly/2UqcLJb