Ապրիլի 3-ին տեղի է ունեցել «Կոմպասս» գիտահետազոտական կենտրոնի կողմից իրականացվող «Մասնակցային մոնիտորինգ՝ հանուն բարեկարգ և որակյալ ճանապարհների Գյումրիում» ծրագրի արդյունքների ամփոփիչ զեկույցի շնորհանդեսը: Ծրագրի շրջանակում մոնիտորինգի են ենթարկվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից ֆինանսավորվող և Գյումրիում հիմնանորոգվող 5 փողոցներ։

Հանդիպմանը ներկա էին Շիրակի մարզպետարանի, Գյումրու համայնքապետարանի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, քաղաքացիներ։

Զեկույցի առանձին բաժնով անդրադարձ է կատարվում Գյումրիի փողոցաշինական աշխատանքներում արձանագրված շեղումների շտկման և համայնքի բյուջետային միջոցների ճիշտ պլանավորման վերաբերյալ առաջարկների փաթեթ։

Զեկույցը պատրաստել է «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն հասարակական կազմակերպությունը՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

Սկզբնաղբյուրը` «Կոմպասս»-ի էջում

Զեկույցը` ԹԻՀԿ կայքում