«Շանթ» հեռուստաընկերության Հեռանկարի տաղավարում ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը խոսել է Հայաստանում ընթացող հակակոռուպցիան պայքարի մասին: Հայաստանի համար օրակարգային է դառնում նախորդ իշխանության օրոք թալանածը հետ բերելու կարգավորումները: Խնդիրն այն է, որ թալանված գումարները դուրս են բերվել երկրից: Համաձայն հետազոտական «Գլոբալ Ֆայնենշլ Ինթեգրիթի» կազմակերպության զեկույցի` մոտ 10 տարում 9-10 միլիարդ դոլար է դուրս բերվել երկրից, որի մի զգալի մասը գողացված է:

Առկա ակտիվները պետք է հետ բերել` խտրական մոտեցումից զերծ մնալով, որպեսզի այդ ամենը լինի թափանցիկ և վերահսկելի: Թալանվածը հետ բերելու մյուս տարբերակը ենթադրում է փորձել ներդրումներ կատարել տնտեսության մեջ:

Ըստ Հոկտանյանի` համակարգված կերպով հակակոռուպցիոն քաղաքականություն չկա: Պետք է լինի տնտեսական, քաղաքական, սոցիալական, վարչական բարեփոխումների մի ամբողջ համակարգ, որից ածանցվեն հակակոռուպցիոն բարեփոխումները: Այդ ամենը պետք է խթանի քաղաքակրթական փոփոխությունը, որպեսզի կոռուպցիան նվազի:

Մանրամասները` տեսանյութում
https://www.youtube.com/watch?time_continue=3&v=LIY8oyvayZQ