Դիլիջանում մարտի 22-24-ը տեղի է ունեցել մարդու իրավունքների, քրեական արդարադատության և սոցիալական արդարության ոլորտներում մշտադիտարկման և ջատագովության գիտելիքների ձեռքբերման, կարողությունների զարգացման դպրոցի երկրորդ դասընթացը։ Մարտի 24-ին «Ջատագովության և արշավների կազմակերպման հիմունքները» թեմայով դասախոսությամբ հանդես է եկել ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

Դասախոսությունում Հոկտանյանը ներկայացրել է ջատագովության սահմանումը, ջատագովության տարրերը և ցիկլը, անդրադարձել է ժամանակակից կազմակերպությունների և հաստատությունների առանցքային բնութագրերին, հասարակական կազմակերպությունների ջատագովության մարտավարություններին, ջատագովության մեթոդներին, այլ կարևոր հիմնախնդիրներին:

Միջոցառումը կազմակերպել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն: Միջոցառման մանրամասները` կազմակերպության ֆեյսբուքյան էջում