AD TV հարցազրույցում ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն անդրադարձել է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին: Ըստ Հոկտանյանի` դժբախտաբար լուրջ հետազոտություններ չեն արվել այդ ուղղությամբ: Ինչ վերաբերում է համակարգային կոռուպցիային, բուրգի կամ շղթայի վերևի մասը, որի շնորհիվ գործում էր նախկին համակարգը, կարծես թե կտրված է: Սակայն եթե շղթայի միջին և ստորին օղակներում կոռուպցիան չի վերացել, հետադարձի տարբերակ կա: Որքանո՞վ քաղաքական կամքը կստիպի միջին և ստորին օղակներին ավելի մաքուր աշխատել: Որքանո՞վ քաղաքական կամքը կնպաստի, որ պետություն-բիզնես հարաբերությունները «մաքրվեն» կոռուպցիոն ռիսկերից: Կա՞ն արդյոք բավարար ռեսուրսներ, որ կնպաստեն հակակոռուպցիոն բարեփոխումներին: Որքանո՞վ «մաքուր» կարվի գողացված միջոցների հետբերումը, որ այն չվնասի ներդրումներին:

Այս և այլ հարցերի պատասխանները տեսանյութում`
https://www.armdaily.am/tv/963.html?lang=hy