Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի hանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ առաջացած քննարկումներին «Ազատության» հետ զրույցում անդրադարձել է ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, ով նախկինում բազմիցս քննադատել է հանձնաժողովի աշխատանքը:

«Եթե մեր Ազգային ժողովն անցյալ տարի մի քիչ ավելի ինտենսիվ աշխատեր, հիմա Էթիկայի հանաձնաժողովը չէր լինի, որովհետև դեռևս 2017թ. հունիսի 9-ին ընդունվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին ՀՀ օրենքը և ենթադրվում էր, որ մինչև 2018թ. հունիսը պետք է կազմավորվեր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը պետք է լուծարվեր: Հանձնաժողովը վաղուց պետք է լուծարված լիներ` ելնելով այն սահմանափակ ֆունկցիաներից, որ նա ունի և ելնելով նախորդ իշխանության օրոք ոչ պրոակտիվ մոտեցումներից: Կոնկրետ էթիկայի խախտման հետ կապված հաջողություններն ակնառու չէին, մեղմ ասած: Եթե նայում ենք ֆորմալ առումով` պետք չէր, որ ՊՎԾ պետը այդպիսի հայտարարություն աներ: Դա ինչ որ տեղ ճնշում գործադրել էր նշանակում և սովորաբար ասվում է ստուգումներն ավարտվելուց հետո կոնկրետ փաստերի հիման վրա»,- նշել է Հոկտանյանը:

Մանրամասները ՝ https://www.youtube.com/watch?v=PMgDEXmMl2Q&feature=youtu.be&t=206&fbclid=IwAR3GeyZ-AGNmcxVMHer6KmGoZRnpY5KEblr-umd-J4UlXhCJyqn_CYWtDR4