Հայաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում մարտի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի թիմի հետ համատեղ ՊՆ վարչական համալիրում անցկացրել է Բարեվարքության ամրապնդման ծրագրի բարձրաստիճան առաջնորդների օրվա խորհրդաժողով՝ նվիրված բարեվարքության և լավ կառավարման բարեփոխումների հարցերին:

Խորհրդաժողովին մասնակցել են ՀՀ պաշտպանական գերատեսչության և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ՝ բարեվարքության, թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքները՝ որպես կայուն բարեփոխումների համար կարևոր գործոններ ուսումնասիրելու նպատակով: Միջոցառմանը մասնակցել է նաև ԹԻՀԿ հետազոտող Միքայել Ավետիսյանը:

Խորհրդաժողովին կարևորվել են բարեվարքության, թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքները: Ներկայացվել է ՀՀ ՊՆ համագործակցությունը ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի հետ: Քննարկվել են նաև քաղաքական մակարդակում փոփոխությունների համար անհրաժեշտ նախապայմանները, ինչպես նաև ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերում բարեվարքության սկզբունքների ներառումը։

Սկզբնաղբյուրը` http://www.mil.am/hy/news/6052