Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը (ԺԱԱ) «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ, «Պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում, իրականացրել է ՀՀ հանրակրթական դպրոցների նյութատեխնիկական և սանիտարահիգիենիկ չափանիշների վերաբերյալ մոնիտորինգ։

Մոնիտորինգի ընթացքում հանրապետության գյուղական և քաղաքային համայնքներում ուսումնասիրվել են մարզային 50 դպրոցներ, որոնց տվյալները հավաքագրվել են Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի քաղաքացիական-երիտասարդական կենտրոնների կողմից: Մոնիտորինգն իրականացվել է դիտարկման, փաստաթղթերի վերլուծության և հարցման մեթոդներով։ Հարցմանը մասնակցել է 637 աշակերտ և 316 ուսուցիչ։

Այժմ բոլոր մարզկենտրոններում կազմակերպվում են վերոնշյալ մոնիտորինգի նախնական զեկույցի քննարկումներ, որոնց նպատակն է՝ լսել շահագրգիռ կողմերի նկատառումներն ու առաջարկները, որոնք ապագայում կներառվեն վերջնական զեկույցում։

Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես կգան ծրագրի ղեկավար, ԺԱԱ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, ԹԻՀԿ հետազոտությունների համակարգող Դիանա-Տեր-Ստեփանյանը: Մոնիտորինգի նախնական արդյունքները կներկայացնի կրթական ծրագրի փորձագետ Մարինա Գալստյանը: Արդյունքների ներկայացումից հետո տեղի կունենա հարցուպատասխան եւ քննարկում:

Հրավիրում ենք ԶԼՄ ներկայացուցիչներին և բոլոր հետաքրքրված անձանց: Մուտքն ազատ է:

Քննարկումները տեղի կունենան բոլոր մարզկենտրոններում ԺԱԱ հիմնած քաղաքացիական երիտասարդական կենտրոններում հետևյալ ժամանակացույցով.

  • Մարտի14, ժամը 12։00. Արմավիր, Հանրապետության փ., 3, տուն 29/5, հեռ. 098554406
  • Մարտի 21, ժամը 11:00. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 9 շենք, հեռ. 044 240420, 077 292392
  • Մարտի 21, ժամը 15:00. Աշտարակ, Վ.Պետրոսյան փ., 11, հեռ. 094 531423
  • Մարտի 26, ժամը 11։00. Գավառ, Սայադյան փ., 2/1, հեռ. 098 328883
  • Մարտի 26, ժամը 15:00. Եղեգնաձոր, Նարեկացու փ., 18ա, հեռ. 098 065 623
  • Մարտի 27, ժամը 11:00. Կապան, Մելիք Ստեփանյան փ., 3, 2-րդ հարկ, հեռ. 098 969950