Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի և գործընկեր կազմակերպությունների մասնագետները և փորձագետները մարտի 5-ին Ուկրաինա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել են բարձրորակ լրագրության և թվային լրագրության Texty.org.ua առցանց հարթակի հիմնադիրներին, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Թափանցիկությունը և հաշվետվողականությունը հանրային կառավարման մեջ և ծառայություններում» (TAPAS) ծրագրի ղեկավարին: Ուկրաինայի գործընկերները ներկայացրել են բաց տվյալների, կեղծ ինֆորմացիայի հետ աշխատանքում իրենց փորձառությունը, պետական կառույցների հետ աշխատանքային հաջողությունները, էլեկտրոնային գնումների Ուկրաինայի փորձը և մոտ ապագայում նախատեսվող այլ ծրագրերը։

Փորձագիտական խումբը նաև այցելել է՝ Ուկրաինայի պետական գնումների գրասենյակ (PROZORRO), որտեղ նրանց ներկայացվել է Ուկրաինայի պետական գնումների համակարգի գործունեությունը։

Հակակոռուպցիոն փորձագետները հանդիպել են նաև Ուկրաինայի Էլեկտրոնային կառավարման պետական գործակալության ներկայացուցիչների հետ և քննարկել քաղաքացիների պետական մարմիների հետ կապված վարչարարությունը էլեկտրոնային դարձնելու իրենց փորձը։

Տես նաև` հայաստանյան հակակոռուպցիոն փորձագիտական խմբի Ուկրաինա կատարած այցի մասին ԹԻՀԿ նախորդ նյութը