Հայաստանյան հակակոռուպցիոն փորձագիտական խմբի այցը Ուկրաինա
Հայաստանից մի խումբ հակակոռուպցիոն փորձագետներ, այդ թվում` ԹԻՀԿ ներկայացուցիչները 2019 թ. մարտի 4-7-ը փորձի փոխանակման այցով գտնվում են Ուկրաինայում։ Ծրագրի շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ հակակոռուպցիոն կառույցների, ՀԿ-ների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Այցի առաջին օրը հանդիպումներ են տեղի ունեցել Ուկրաինայի խորհրդարանի` Վերին Ռադայի հակակոռուպցիոն մշտական հանձնաժողովի, հանձնաժողովին կից հակակոռուպցիոն փորձագիտական խմբի, Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի, ինչպես նաև Կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալության ներկայացուցիչների հետ։
Հանդիպումների ընթացքում ուկրաինացի գործընկերները ներկայացրել են իրենց փորձը կոռուպցիոն դեպքերի բացահայտման, շահերի բախման, ապօրինի հարստացման, գույքի և եկամուտների հայտարարագրերի ներկայացման և ազդարարման համակարգի վերաբերյալ։