Ս.թ. փետրվարի 26-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարության 2019թ. ծրագրային բյուջեի արդյունքային ցուցանիշների վերլուծության արդյունքները: Վերլուծությունն իրականացվել է Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ իրականացվող «Հայաստանում ընտրված մի քանի ոլորտներում ծրագրային բյուջետավորման կիրարկման և հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2016-2020 թթ. միջոցառումների ծրագրի ընտրված միջոցառումների իրականացման մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է նպաստել Հայաստանի հանրային ֆինանսների կառավարման համակարգի թափանցիկության և հաշվետվողականության բարելավմանը:

Միջոցառմանը մասնակցել են պետական կառույցների, լրատվամիջոցների, ՔՀԿ, միջազգային կազմակերպությունների շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքով հանդես է եկել և ծրագիրը ներկայացրել է ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը: ՀՀ արդարադատության նախարարության 2019թ. ծրագրային բյուջեի արդյունքային ցուցանիշների վերլուծության արդյունքները ներկայացրել է Հանրային ֆինանսների քաղաքականության գծով փորձագետ Սարգիս Նասիբյանը: Այնուհետև տեղի է շահագրգիռ կողմերի քննարկում:

Տես միջոցառման լուսաբանումը
aravot.am
arminfo.info