Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) առաջին զեկույցին նվիրված համաժողովի «Իրական սեփականատերերի բացահայտում․ համաշխարհային զարգացումները, ակնկալիքները և մարտահրավերները» թեմայով երկրորդ պանելային քննարկմանը մասնակցել են ԱՃԹՆ միջազգային քարտուղարության պատվիրակության և այլ անդամ երկրների կառավարությունների, միջազգային գործընկեր կազմակերպությունների, ԱՃԹՆ բազմաշահառու խմբի (ԲՇԽ) անդամներ, այդ թվում` ԲՇԽ քաղաղաքացիական հասարակության խմբակցության անդամ, ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը:

ԱՃԹՆ-ն բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է, համաձայն որի պետական մարմինների և հանքարդյունահանող ընկերությունների կողմից ներկայացվել են հրապարակային հաշվետվություններ, որոնց հիման վրա ԱՃԹՆ-ի ազգային զեկույցում ամփոփվել են ընկերությունների կողմից կառավարությանը կատարած վճարումների, ինչպես նաև պետության ստացած եկամուտների, մետաղական հանքարդյունաբերության ոլորտում օգտակար հանածոների պաշարների, արտադրության, ներքին իրացման և արտահանման վերաբերյալ տեղեկություններ։

ԱՃԹՆ-ի ներդրման գործընթացը վերահսկում և կառավարում է կառավարության, արդյունահանող կազմակեպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված ԱՃԹՆ-ի բազմաշահառու խումբը:

Հայաստանի ԱՃԹՆ-ի միջազգային գործընկերներն են Համաշխարհային բանկը, ԱՄՆ ՄԶԳ-ն՝ «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրով, Բրիտանական դեսպանատունը:

Նկարները` ԱՃԹՆ Հայաստանի ֆեյսբուքյան էջից
Տես նաև Քննարկվել են իրական սեփականատերերի բացահայտման ուղղությամբ նախատեսվող իրավակարգավորումները