Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հունվարի 30-ին ընդունել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկություն նախաձեռնության (ԱՃԹՆ) փոխնախագահ Էդդի Րիչին և ԱՃԹՆ միջազգային քարտուղարության տարածաշրջանային ղեկավար Օլիանա Վալիգուրային: Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ կառավարության «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում ՀՀ կողմից իրականացվող գործողությունների չորրորդ ծրագրով նախատեսված իրական սեփականատերերի ռեեստրի ներդրման ժամանակացույցը, ֆինանսական աղբյուրների ձեռքբերումը, քայլերի առաջնահերթությունը, կիրարկման մեխանիզմները և այլ հարցեր։ Հանդիպման մասնակից քաղհասարակության ներկայացուցիչների թվում էր ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը:

Տես Արդարադատության նախարարության կայք էջը