«ԱՃԹՆ ճանապարհը Հայաստանում» տեսաֆիլմում Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) մասին պատմում են բազմաշահառու խմբի (ԲՇԽ) անդամները` կառավարության, հանքարդյունահանող կազմակեպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այդ թվում` ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը և միջազգային գործընկերները: ԱՃԹՆ-ն բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող միջազգային նախաձեռնություն Է, որին միանալու պարտադիր քայլերից մեկը ԲՇԽ ձևավորումն է:

ԱՃԹՆ-ի վերաբերյալ տեսակետ ներկայացնելիս Սոնա Այվազյանը նշում է, որ մարդիկ չգիտեին, թե, ովքեր են ընկերությունների իրական սեփականատերերը, վստահ չէին, թե արդարացի են բաշխվում օգուտները և արդյոք դրանք չեն գնում ընդամենը մի խումբ մարդկանց գրպանները, որքանով է դրանից շահում ազդակիր համայնքը կամ ընդհանրապես պետությունը: Այս խնդիրները սկսեցին բարձրաձայնվել, բերելով նրան, որ ՀՀ կառավարությունն ինքն իրեն պատրաստ զգաց միանալու գլոբալ գործընթացին:

«Ինչ-որ պահի զգացվեց, որ շատերը, ԲՇԽ-ում ներկայացնելով համապատասխան ոլորտի շահեր, որոշ չափով գործում էին որպես ՀՀ քաղաքացիներ: Դա կողմնորոշում էր և օգնում կոնսենսուսի գալ, հասկանալով, որ բոլորս Հայաստանում ենք ապրում, և կան ինչ-որ ընդհանուր հանրային շահեր», շարունակում է Սոնա Այվազյանը:

Անդրադառնալով ԱՃԹՆ առաջին զեկույցին` Այվազյանն ասել է, որ լրագրողները և քաղհասարակությունը` մասնավորապես ազդակիր համայնքը կարող են օգտագործել զեկույցը լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու համար:

Մանրամասները` տեսանյութում