Ս.թ. հունվարի 29-ին Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը Երևանում հանդիպել է Հայաստանի քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների, այդ թվում՝ ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի հետ: Հանդիպման ընթացքում քննության են առնվել Հայաստանում ընթացող բարեփոխումների առաջնահերթությունները, քաղաքացիական հասարակության՝ քաղաքականության ստեղծմանը մասնակցության և կարողությունների զարգացման խնդիրները և այլ առանցքային հարցեր: