Ս.թ. հունվարի 29-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպությունն ամփոփել է Կոռուպցիայի ընկալման 2018 թ․ համաթվի (ԿԸՀ) արդյունքները, որոնք ողջ աշխարհում ներկայացվում են միաժամանակ: ԹԻՀԿ ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը «Հոդված 3» ակումբում ներկայացրել է ԿԸՀ 2018թ. արդյունքները, Հայաստանի և տարածաշրջանի երկրների ԿԸՀ վերջին տարիներին նկատվող միտումները, պատասխանել է լրագրողների հարցերին: Հայաստանի ԿԸՀ 2018թ. արժեքը հավասար է 35-ի 0-ից 100 սանդղակով, որտեղ 0-ն նշանակում է, որ պետությունն ընկալվում է որպես բացարձակապես կոռումպացված, իսկ 100-ը`բացարձակապես մաքուր: ԿԸՀ դասակարգման 2018թ. աղյուսակում Հայաստանը Ալժիրի, Բրազիլիայի, Կոտ դ’Իվուարի, Եգիպտոսի, Սալվադորի, Պերուի, Թիմոր-Լեստեի և Զամբիայի հետ 180 երկրների շարքում կիսում է 105-ից 113-րդ տեղերը:

ԿԸՀ-ն բաղադրյալ համաթիվ է, որը հանրային ոլորտում առկա կոռուպցիայի վերաբերյալ փորձագետների և գործարար ոլորտում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց ընկալումը չափող միջազգային մի շարք հայտնի կազմակերպությունների հետազոտությունների արդյունքում ստացված համաթվերի համադրությունն է: Հայաստանի 2018թ. ԿԸՀ արժեքը ստացվել է 6 այդպիսի հետազոտությունների արդյունքների միջոցով ստացված համաթվերի համադրության արդյունքում (տե’ս «2018 թ. Կոռուպցիայի ընկալման համաթիվը հաշվարկելու համար օգտագործված աղբյուրները» նյութը): Ինչպես երևում է այդ նյութից, այդ հետազոտություններից 5-ը կատարվել են մինչև 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը, և միայն մեկի իրականացման ժամանակահատվածն է (2017 սեպտեմբեր – 2018 օգոստոս) մասամբ ընդգրկում հետհեղափոխական ժամանակահատվածը: Այսպիսով, կարելի է պնդել, որ 2018թ. համաթվի արժեքը շարունակում է համարյա ամբողջովին արտացոլել Հայաստանի հանրային ոլորտում կոռուպցիայի իրավիճակը նախքան թավշյա հեղափոխությունը:
https://transparency.am/hy/cpi
Տես ԹԻՀԿ կայքը հետևյալ հղումով` ԿԸՀ 2018թ.

Ասուլիսը լուսաբանվել է հետևյալ լրատվամիջոցների կողմից
yerkirmedia.am
tert.am
aravot.am
azatutyun.am
1in.am
a1plus.am
factor.am
galatv.am
shantnews.am 1
shantnews.am 2
kentron.am
amerikayidzayn.com
hetq.am
lragir.am
Լրաhavaq