Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը Factor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով մարզպետների կողմից տարեվերջյան պարգևատրումների թեմային, նշել է, որ ցանկացած այդպիսի պարգևատրում իր մեջ կոռուպցիոն ռիսկ է պարունակում։ Ինչ վերաբերում է Արարատի մարզպետի կողմից ինքն իրեն 104,5 տոկոսով պարգևատրելուն, Հոկտանյանը նշել է, որ խնդիրը միայն կոռուպցիայի մեջ չէ, սա նաև էթիկայի հարց է: Այդ պարգևատրումներն անցյալի ռեցիդիվ են։

Հոկտանյանը հասկանում է, որ կա ցածր աշխատավարձի խնդիր, բայց, եթե աշխատավարձը ցածր է, չպետք է փորձել այն այլ ճանապարհներով բարձրացնել․ «Կոռուպցիոն շատ լուրջ ռիսկ է նաև, որ այդ ամենը տեղի ունեցավ ընտրություններից հետո և, ես չգիտեմ, թե որքանով է դա առնչվում նաև այդ ընտրությունների ժամանակ աշխատածների աշխատանքին»։ Համաձայն լինելով գործող իշխանության ներկայացուցիչների հետ, որ 13-րդ աշխատավարձն ընդունված պրակտիկա է, Հոկտանյանը նշել է, որ սովորաբար 13-րդ աշխատավարձը գալիս է 12-րդ աշխատավարձից հետո։ Մինչդեռ` «12-րդ աշխատավարձ շատերը չէին ստացել, որ 13-րդը ստանային։ Հասկանում եմ, որ Հայաստանում սիրում են ճոխ Նոր տարի նշել, բայց այդ ամենը հիմք չէր տալիս, որ նույնիսկ 1 տարի չաշխատած գործիչներին պարգևատրեին»։

Վարուժան Հոկտանյանի գնահատմամբ՝ «Ասել, որ եթե քաղաքական կամք կա, կոռուպցիան անհետանում է, այդպես չէ։ Կոռուպցիան լատենտ երևույթ է և միայն հանցագործություն չէ, մտածելակերպ է, մշակույթ է»։

Մանրամասները` factor.am-ի հարցազրույցում