Ջինիշյան հիշատակի հիմնադրամի հրավերով ս.թ. հունվարի 17-ին Վանաձորում տեղի է ունեցել «Կոռուպցիան կրթական և առողջապահական ոլորտներում, և կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային փորձը» թեմայով դասընթաց։ Դասընթացը վարել է ԹԻՀԿ կրթական ծրագրերի համակարգող Տաթևիկ Բարսեղյանը։ Մասնակիցները սահմանել են կոռուպցիան, սովորել կոռուպցիայի տեսակների, դրսևորումների մասին, ծանոթացել կրթության և առողջապահության ոլորտներում արված ԹԻՀԿ ուսումնասիրություններին։

Խմբային աշխատանքների միջոցով վեր են հանվել տվյալ ոլորտների՝ մասնակիցներին հաճախ հանդիպող կոռուպցիոն ռիսկերն ու խնդիրները, քննարկվել են հնարավոր լուծումները։

Դասընթացից հետո մասնակիցներն իրենց ստացած գիտելիքները կարող են օգտագործել տեղում` փոքր հետազոտական ծրագրեր իրականացնելիս։