Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրի նախագծին` լսելով շահագրգիռ կողմերի, այդ թվում` ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի կարծիքն այդ մասին: Փաստաթուղթն արդեն անհամաձայնությունների պատճառ է դարձել:Հայաստանը նախորդ տարիներին ունեցել է կոռուպցիայի դեմ պայքարի տարբեր հանձնաժողովներ և երեք ռազմավարություն: Շոշափելի արդյունքի այս ամենը չի բերել: Այժմ մշակվում է Հայաստանի հակակոռուպցիոն 4-րդ ռազմավարությունը 2019-2022 թվականների համար: