Լրատվական ռադիոյի «Թարմ ուղեղով» հաղորդաշարի հյուր ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն անդրադարձել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրի նախագծին, որը պետք է բխի հեղափոխական բարեփոխումների պլանից, տեսլականից: Ըստ Հոկտանյանի` երբ կառավարության ծրագիրը ներկայացվի, կերևան տեսլականը, ինստիտուցիոնալ լուծումները, ոլորտների առաջնահերթությունները, որոնց հիման վրա պետք է կազմվի հակակոռուպցիոն ռազմավարությունը և ոչ` հակառակը:

Հոկտանյանը կարծում է, որ տնտեսական և սոցիալական լրջագույն բարեփոխումների անհրաժեշտություն կա, առանց որոնց, միայն կանխարգելիչ կամ միայն պատժիչ գործողությամբ հնարավոր չէ հաղթահարել համակարգային կոռուպցիան: Սոցիալական այսպիսի բևեռացվածության, ցածր աշխատավարձերի պայմաններում դժվար է ակնկալել լուրջ արդյունքներ: Պետք է օպտիմալացվի պետական կառավարման համակարգը: Բայց լուծվո՞ւմ է այն հարցը, թե ինչ պետք է արվի օպտիմալացվածների հետ:

Տես Լրատվական ռադիոյի նյութը