168.am-ն, անդրադառնալով անցած տարեվերջին իրավական ակտերի նախագծերի միասնական www.e-draft.am կայքում հրապարակված ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրի նախագծին, նշել է, որ այն առիթ է դարձել հասարակական հատվածի ներկայացուցիչների դժգոհության, և մի շարք ՔՀԿ-ներ հանդես են եկել նախագծի վերաբերյալ հայտարարությամբ:

168.am-ի հետ զրույցում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն ասել է, որ այն ոչ թե ռազմավարություն է, այլ հայեցակարգ և թույլ հայեցակարգ։ Երկու կարևոր խնդիր կա, որ դժվարընկալելի են:

  • Առաջինը՝ երրորդ ռազմավարությունն ընդամենը 9 օր առաջ է ավարտվել, ինչպե՞ս կարելի է առանց արդյունքները գնահատելու, այսպիսի անորակ փաստաթուղթ ներկայացնել։
  • Երկրորդ՝ նոր կառավարությունը դեռ չի ձևավորվել, որպես կանոն, երբ կառավարություն է ձևավորվում, այն ներկայացնում է ծրագիր, որում, ի թիվս մյուս բոլոր ոլորտների, նաև կոռուպցիայի դեմ պայքարի բաժին է լինում։ Ո՞րն է այս շտապողականության պատճառը։ Ինձ համար սա անհասկանալի է»։

Տես 168.am-ի նյութը