ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի անդամ 6 երկրների շրջանակում անց է կացվել «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն սոցիալական գովազդի երիտասարդական միջազգային մրցույթ, որի ժյուրիի կազմում էր նաև ԹԻՀԿ ծրագրերի ղեկվար Վարուժան Հոկտանյանը: Մրցույթի շրջանակում ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի անդամ երկրների 14-ից մինչև 35 տարեկան քաղաքացիներին և երիտասարդական ստեղծագործական խմբերին առաջարկվել էր ներկայացնել հակակոռուպցիոն սոցիալական գովազդի պաստառներ և տեսահոլովակներ:

ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն իր խոսքում նշել է, որ մրցույթին երիտասարդության ներգրավվածությունը չափազանց կարևոր է սոցիալական գովազդի ձևաչափով, այսինքն հանրային լայն շրջանակների համար հասկանալի և ազդեցիկ միջոցներով կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության մշակույթ ձևավորելու առումով, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր երկրում շարունակում է բարձր մնալ կոռուպցիայի ընկալման համաթիվը:

Տես դատախազության կայքը