«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը զրուցել է «Հրապարակի» հետ: Նախագծի համաաձայն՝ 17 նախարարությունների փոխարեն ունենալու ենք 12 նախարարություն:

Ըստ Հոկտանյանի` եթե գումար է կրճատվում կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար, պետք է հասկանալ, թե դա որքանո՞վ կապահովի տնտեսական աճ։ Մյուս կողմից էլ՝ ի՞նչ են անելու նրանք, ովքեր կրճատվում են, արտագաղթելո՞ւ են։ Փոքրացվելո՞ւ է մեր՝ առանց այն էլ փոքր շուկան։ Կոնցեպտուալ առումով Հոկտանյանը կցանկանար, որ բացատրվի, թե կառավարությունն ինչպես է տեսնում նախարարությունների միավորումը:

Օրենքը պետք է ուժի մեջ մտնի հունվարի 1-ից, ինչը նշանակում է, որ մինչև հունվարի 1-ը պետք է լինի ԱԺ արտահերթ նիստ։ Պաշտոնապես ԱԺ-ն գտնվում է արձակուրդում: Օրենքի նախագիծը վարչապետի աշխատակազմից փաստաթղթաշրջանառության համակարգով ուղարկել են նախարարություններ։

Տես «Հրապարակի» նյութը