Ս.թ. դեկտեմբերի 9-ին ժամը 10:00-ին տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են Ականատես դիտորդական առաքելության ներկայացուցիչներ ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, «Ռեստարտ» նախաձեռնության հիմնադիրներից Դավիթ Պետրոսյանը և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի իրավաբան Երանուհի Թումանյանցը: Նրանք ներկայացրել են դիտորդական առաքելության արդյունքները: