24 TV-ի հետ զրույցում ԹԻՀԿ ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանն անդրադարձել է ընտրությունների ընթացքին՝ համեմատելով ներկա ընտրությունները նախկինում ընթացողի հետ: Նա նշել է, որ վարչական ռեսուրսի չարաշահման առումով մասշտաբները փոքր են, չի եղել ընտրակաշառքի մասսայական բաժանում: Ըստ Հոկտանյանի՝ տպավորությունն այնպիսին է, որ իրավապահ մարմինները սկսել են իրենց ֆունկցիան կատարել: Տասովշիկների առաջարկները մերժվել են: Եթե մինչև 90-ականները, 2000-ականները քվեատուփերն էին լցոնում, հետագայում սկսեցին տեղամասերը լցոնել, ինչ եղավ նաև անցյալ տարի: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ մշտական բնակչությունը նվազել է, բայց ընտրողների թիվն աճել է: Հոկտանյանի կարծիքով՝ եթե ընտրողներին չեն բերում, եթե Հայաստանից բացակայողներին հանում ենք, այնքան մեծ չպիտի լինի ընտրողների մասնակցությունը՝ արտացոլելով ռեալ թիվը: