ԱՐ հեռուստաընկերության «Ազդարար» հաղորդումն անդրադարձել է դիտորդական առաքելությունների մամուլի ասուլիսներին:

Ըստ ԹԻՀԿ ծրագրի ղեկավար Ալեքսեյ Պետրոսյանի` «Ընտրակաշառքի կամ բարեգործության մասով դրվագային դեպքեր են արձանագրվել դիտորդների կողմից, բայց ուզում եմ շեշտել, որ այս ընտրությունների դեպքում դրանք չեն կրել համակարգված բնույթ»:

ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը նշել է. «Արձանագրվել է լրջագույն առաջընթաց վարչական ռեսուրսների չարաշահման և ընտրողների կամարտահայտման վրա ճնշումների նվազման առումով: Ընտրությունների կազմակերպման գործընթացներն ընդհանուր առմամբ ընթացել են բավականին մշակված և սահուն ընթացակարգերով»: