Ս.թ. դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել «Նախընտրական հակակոռուպցիոն լսումներ» խորագրով հանրային միջոցառում, որը նախաձեռնել են Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանը: Բանավեճը նպատակ ունի ծանոթանալու կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարին ուղղված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ծրագրային դրույթներին:

Կոռուպցիայի հետ կապված հետևյալ 4 թեմատիկ հիմնահարցերի շուրջ

  • ապօրինի հարստացում և ակտիվների վերադարձ
  • հանրային ֆինանսների արդյունավետ կառավարում
  • դատական համակարգում կոռուպցիայի վերացում
  • հանրային ծառայության բարեվարքության ապահովում

ՀՀ ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերից իրենց տեսակետներն են ներկայացրել հետևյալ 6-ը

  • «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Միքայել Նահապետյանը,
  • Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունից Գեղամ Մանուկյանը,
  • «Իմ քայլը» դաշինքից Հերիքնազ Տիգրանյանը,
  • «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Ատոմ Մխիթարյանը,
  • «Ազգային առաջընթաց» կուսակցությունից Հայկ Գրիգորյանը,
  • «Սասնա ծռեր» կուսակցությունից Ալեք Ենիքգոմշյանը:

Հանրային միջոցառումը վարել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը: