Ս.թ. նոյեմբերի 29-ին Բրյուսելում տեղի է ունեցել աշխատաժողով: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը մասնակցել և բանախոսել է միջոցառնմանը:

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է ԹԻ պաշտպանության և անվտանգության համակարգը և փոխանակվել է պետությունների պաշտպանության համակարգերի հակակոռուպցիոն համաթվի վերաբերյալ ԹԻՀԿ փորձը: Միջոցառման ընթացքում արծարծվել են մի շարք այլ հարցեր, որոնք առնչվում են պաշտպանության ոլորտի օրինավորության բարեփոխմանը, ոլորտի վերահսկողության մարտահրավերներին, դրա տարբեր լինելու խնդրին, մեթոդաբանության վերանայման հիմնական տարրերին, և ավելի վաղ հրատարակությունների հետ համեմատելիությունը: Քննարկման ենթարկված այլ հարցերից են պաշտպանության համակարգերի հակակոռուպցիոն համաթվի կիրառմանը պաշտպանության ոլորտի վերահսկման գործում, պրակտիկ կիրառմանն ու ջատագովության ռազմավարություններին և պլանավորմանը: