Ս.թ. նոյեմբերի 25-30-ին Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանը Աղվերանում կազմակերպել էր երիտասարդական 5-օրյա ճամբար, որը հասարակական կյանքում ներգրավվել ցանկացող երիտասարդներին հնարավորություն է տվել մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ նոր գիտելիքներ ստանալու: Նոյեմբերի 28-29-ին ԹԻՀԿ ծրագրի համակարգող Տաթևիկ Բարսեղյանը և հակակոռուպցիոն փորձագետ Խաչիկ Հարությունյանը անց են կացրել դասընթաց, որի ընթացքում ճամբարի մասնակիցներին ներկայացրել են կոռուպցիայի դրսևորումները, արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականության բաղադրիչներն ու հակակոռուպցիոն պայքարի մեխանիզմները: Դասընթացն ուղեկցվել է խմբային ակտիվ քննարկումներով, բանավեճով և գործնական աշխատանքով:

Տաթևիկ Բարսեղյանը մասնավորապես անդրադարձել է կոռուպցիային առանձին ոլորտներում ու ընտրությունների ժամանակ, Օրինավորության ազգային համակարգին, շահերի բախման, գույքի ու եկամուտների հետ կապված մի շարք հարցերի, ինչպես նաև Էթիկայի հանձնաժողովի աշխատանքին:

Խաչիկ Հարությունյանը ներկայացրել է ազդարարման հասկացությունն ու Հայաստանում ազդարարման պաշտպանությունը, կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական բաղադրիչներն ու պայքարը Հայաստանում ` անդրադառնալով միջազգային հակակոռուպցիոն փորձին:

Դասընթացի ավարտից հետո հաջողակ մասնակիցները հնարավորություն կունենան գործնականում կիրառել ստացած գիտելիքները, ներկայացնելով հայտեր, իրենց նախընտրած ոլորտներում փոքր դրամաշնորհային ծրագրեր իրականացնելու նպատակով:

Մանրամասները` Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի կայքում