«Ազատություն» ռադիոկայանն անդրադարձել է hայաստանյան ավելի քան 270 հասարակական կազմակերպությունների մտահոգությանը, որոնք պահանջում են, որ կառավարությունը հավանության չարժանացնի և հետ ուղարկի ՀԿ-ների մասին օրենքում փոփոխությունների նախագիծը: ԹԻՀԿ փորձագետ Տաթևիկ Մարգարյանի խոսքով՝ խնդրահարույց նախագծով առաջարկվող փոփոխություններից մեկի համաձայն ՀԿ-ները պետք է բացահայտեն իրենց բոլոր նվիրատուների տվյալները, անգամ երբ նվիրատվություն անողը իրավաբանական անձ չէ, այլ, ենթադրենք, իր անունը չհրպարակել ցանկացող բարերար է։

Տաթևիկ Մարգարյանը նշում է, թե նախագիծը մշակած Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները գործին նայել են հարկային վարչարարության տեսանկյունից՝ հաշվի չառնելով, որ խախտում են Հայաստանի ստանձնած միջազգային մի շարք պատավորություններ․ - «Նմանատիպ օրենք ուզում էին անցկացնել Ուկրաինայում և շատ կոշտ գնահատականի արժանացավ այդ նախագիծը Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից: Նմանապես էլի մասնավոր անձանց իրավունքների խախտումներ էր նախատեսում այս օրենքը․ տրամադրել անուն, ազգանունները անձանց և գումարի չափը, ով ինչքան է տրամադրել և այլն»։

«Նվիրատվություն տրամադրելուց երբեմն անգամ կազմակերպությունից են անանուն մնում, այսինքն փոխանցում են գումար, թեկուզ արկղերով, նվիրատվության արկղերի միջոցով կամ փողոցային դրամահավաքի ընթացքում շատ մարդիկ պարզապես ցանկանում եմ աջակցել ՀԿ-ին, բայց երբ նրանց ասեն՝ ձեր անուն-ազգանունը տրամադրեք, միգուցե ցանկություն չունենան», - նշել է Տաթևիկ Մարգարյանը։

Տես Ազատության ռադիոկայանի նյութը