Ս.թ. նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել ԵՄ և քաղաքացիական հասարակության միջև ընտրությունների նախապատրաստման և դիտարկման վերաբերյալ պայմանագրերի հրապարակման արարողություն, որի ընթացքում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը ստորագրել են «Դիտորդական կարողությունների զարգացում և ՀՀ-ում ազգային ժողովի ընտրությունների օրինավորության խթանում» դրամաշնորհային պայմանագիրը, որն ուղղված է քաղաքացիական հասարակության ներգրավմանն ու վերահսկողության ուժեղացմանը որպես ժողովրդավարական ընտրությունների գործընթացի անբաժանելի մաս: Ծրագիրն իրականացվում է «Ականատես» դիտորդական առաքելության կողմից:

Հայաստանում ընտրական գործընթացների աջակցությանն ուղղված ևս երկու պայմանագիր է ստորագրվել ԵՄ հետ:

Նկարը` ԵՄ ֆեյսբուքյան էջից:

Տես ԵՄ ֆեյսբուքյան էջը: